ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մակրոնի կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջատարն է

Մակրոնի կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջատարն է
12.06.2017 | 08:50

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում նախնական տվյալներով հավաքել է 30- 32 %: Եթե ընտրությունների երկրորդ փուլում հունիսի 18-ին հաջողությունը շարունակվի, «Առաջ, Հանրապետությունը» կստանա ձայների բացարձակ մեծամասնությունը Ազգային ժողովում:


Երկրորդ տեղում հանրապետականներն են, որ էքզիտ պոլի արդյունքներով, ստանում են 18-20 %, Մարին լը Պենի «Ազգային ճակատը» երրորդն է 17-18 %-ով: ծայրահեղ ձախերը, Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ, ստանում են 12-13 %, սոցիալիստները «ամենահամեստն» են՝ 7-8 %:
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը ռեկորդային էր ընտրողների չմասնակցության տոկոսով՝ 50,5 %: Եթե այս միտումը շարունակվի, չմասնակցության ռեկորդ կգրանցվի Ֆրանսիայի 5 հանրապետությունների պատմության մեջ:
RFI


Հ.Գ. Էմանուել Մակրոնի կուսակցության հաղթանակը սպասելի էր՝ նորեկներին ճակատագիրը ժպտում է: Բայց հաղթանակը, ինչպես միշտ, փայտ է երկու ծայրով: Եթե նախագահի կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնություն, Մակրոնը ստանձնում է իր առաջարկած բարեփոխումների ամբողջ պատասխանատվությունը: Հաջողության դեպքում հրաշալի է, իսկ անհաջողության դեպքում նա չի ունենա խորհրդարանում մեծամասնություն չունենալու, այսինքն՝ ընդդիմության դիմադրության «անվտանգության բարձիկը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ